TotalFootball.am


12.10.19 23:02

ՀՖՖ-ի զավեշտալի պատասխանը Ֆինլանդիային


Հոկտեմբերի 6-ին Ֆինլանդիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջը գրառում էր կատարել ու դիմել Հայաստանի հավաքականին: Ֆինները խորհուրդ էին տվել մեր ընտրանուն Ֆինլանդիա մեկնելիս չմոռանալ ձմեռային բաճկոններն ու տաք տաբատները, քանի որ իրենց երկրում արդեն ամառ չէ:

Այսօր Ֆինլանդիայի հավաքականը հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային:

ՀՖՖ-ն չէր մոռացել ֆինների կոչն ու այսօր պատասխանել է նրանց.

«Շնորհակալություն, որ պատրաստ եք մեզ ջերմորեն ընդունել: Կարծում եմ՝ ցուրտն այս պահին ձեզ ավելի շատ է հարկավոր, քանի որ Սարաևոյում հենց հիմա ԻՍԿԱՊԵՍ ՇՈԳ է»,- գրել է ՀՖՖ-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0