TotalFootball.am


13.10.19 00:43

[ՎԻԴԵՈ] Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Լիխտենշտեյնի հետ խաղում


ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականն անցկացրեց 7-րդ տուրի իր հանդիպումը:

Մեր ընտրանին մրցակցի հարկի տակ ուժերը չափեց Լիխտենշտեյնի հետ:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը: Մրցակցի կազմում պատասխան գոլը խփեց Ֆրիկը:

Այս հանդիպումից հետո Հայաստանը J խմբում ունի 10 միավոր և 3-րդ տեղը կիսում է նույնքան միավոր վաստակած Բոսնիայի հետ: Ֆինլանդիայի հավաքականը 12 միավորով երկրորդն է:

Լիխտենշտեյնի համար սա 2-րդ միավորն է: Նրանք եզրափակում են մրցաշարային աղյուսակը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0