TotalFootball.am


13.10.19 01:08

Արմեն Գյուլբուդաղյանց. «Չեմ կարծում, որ սխալվել եմ մեկնարկային կազմի հարցում»


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի հետ խաղից հետո (1:1) ասուլիս է տվել.

«Չեմ համարում, որ սխալվել եմ մեկնարկային կազմի հարցում: Այդ կազմով էլ էինք հաղթում: Արազի հարցում մի փոքր ուշացրինք փոխարինումը: Դրան պատճառաբանում էլ կա, քանի որ այն ֆուտբոլիստին որին պետք է փոխարիներ Արազն ավելի ակտիվ էր:

Երկու հակագրոհ բաց թողեցինք, որից մեկն էլ գոլով ավարտվեց: Մեր խաղում վերջին փոխանցումը լավ չէր ստացվում: Լավ վերահսկում էինք գնդակը, սակայն վերջին հարվածը չէր ստացվում: Մրցակիցը խորը պաշտպանվում էր ու տարածություն չկար խաղալու:

Եղավ երկու դրվագ, երբ Ադամյանը պետք է փոխանցում կատարեր: Դրիբլինգն էլ այնքան լավ չէր ստացվում նրա մոտ:

Մրցակիցն արեց այն, ինչ սպասում էինք: Պետք է հասցնենք վերականգնենք թիմին, որպեսզի լավ խաղ խաղանք Ֆինլանդիայում:

Հանդիպումից առաջ Ֆինլանդիայի խաղի արդյունքն իմացանք, սակայն ասեցինք տղաներին, որ դա կապ չունի: Պետք է շատ ուշադիր լինենք, քանի որ դժվար խաղ է սպասվում:

Կձորձենք մինչև վերջ պայքարել, որպեսզի արդյունքի հասնենք Ֆինլանդիայում»,- ասել է Գյուլբուդաղյանցը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0