TotalFootball.am


13.10.19 01:28

Արամ Հայրապետյան. «Նման կերպ չենք կարող խաղալ Ֆինլանդիայի հետ»


Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Լիխտենշտեյնի հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հարցերին է պատասխանել մեր ընտրանու դարպասապահ Արամ Հայրապետյանը.

«Չեմ կարող ասել, թե ինչու այսպես ստացվեց: Մեկ հակագրոհ... մենք մեզ համար բարդացրինք իրավիճակը: Պետք է հաղթեինք, սակայն երկրորդ կեսում բաց թողեցինք:

Անհաջող հետ մղեցի գնդակը... լավ հարված էր ստացվել: Ինչ կարող եմ ասել: Պետք է այժմ Ֆինլանդիային հաղթենք: Մեկնաբանություն չկա, եթե այսպես խաղանք Ֆինլանդիայի հետ, ապա ոչ մի հնարավորություն չենք ունենա»,- ասել է Հայրապետյանը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0