TotalFootball.am


13.10.19 10:49

Մանչինին մոտ է Իտալիայի հավաքականում ռեկորդ սահմանելուն


ԵՎՐՈ-2020-ին ընտրական փուլի 7-րդ տուրում Իտալիան 2:0 հաշվով հաղթեց Հունաստանին:

Սա Ռոբերտո Մանչինիի համար 8-րդ անընդմեջ հաղթանակն էր: Football Italia-ն հայտնում է, որ Մանչինին մոտ է Իտալիայի հավաքականում ռեկորդ սահմանելուն:

Անընդմեջ հաղթանակների քանակով ռեկորդը պատկանում է Վիտորիո Պոցցոյին: Նրա գլխավորությամբ իտալացիները 1938/39 թվականների 9 անընդմեջ հաղթանակ են տարել:

Մանչինին Իտալիայի ղեկին արդեն 8 անընդմեջ հաղթանակ տարել է ու կարող է կրկնել Պոցցոյի ռեկորդը, եթե հոկտեմբերի 15-ին հաղթի Լիխտենշտեյնին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0