TotalFootball.am


14.10.19 23:14

Անտոնիո Ֆլորես. «Թույլ չտվեցինք Իտալիային խաղալ իր խաղը»


Հայաստանի երիտասարդական հավաքականը ԵՎՐՈ-2021-ի ընտրական փուլում այսօր հանդիպեց Իտալիային ու նվազագույն հաշվով պարտություն կրեց:

Խաղից հետո մամուլի ասուլիսին մեր ընտրանու գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆոլրեսը հայտարարեց, որ պետք է գոհ լինենք մեր խաղից.

«Պետք է գոհ լինենք մեր խաղից, ինչպես նաև կենտրոնացման ու աշխատանքի համար։ Հավատում էինք մեր ուժերին։ Ես վստահ եմ, որ դեռ շատ կաճենք:

Շատ դժվար խաղ ստացվեց մեզ համար: Կարողացանք պահպանել կենտրոնացումը ու գիտեինք՝ ինչ պետք է անել:

Բոլորս փորձում ենք անել այնպես, որ մեր ֆուտբոլիստներն իրենց ստացած գիտելիքները կարողանան ցույց տալ դաշտում

Արեցինք այն, ինչ ծրագրել էինք, սակայն մի փոքր մեզ չհերիքեց ոչ թե բախտը, այլ ճշգրիտ գործողությունները որոշ դրվագներում։

Թույլ չտվեցինք Իտալիային խաղալ իր խաղը։ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղում են Սերիա Ա-ում: Մենք պայքարեցինք մինչև վերջ ու արեցինք այնպես, որ մրցակիցը հայտնվի դժվարին իրավիճակում»,- ասել է Ֆլորեսը:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0