TotalFootball.am


14.10.19 23:36

ԵՎՐՈ-2020. Ուկրաինան հաղթում է Պորտուգալիային, Ռեշֆորդի փայլուն գոլը Բուլղարիային


Այսօր ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում կայանում են մի շարք հանդիպումներ:

B խմբում Ուկրաինայի հավաքակնն առաջին խաղակեսից հետո հաղթում է Պորտուգալիային 2:0 հաշվով: Գոլով աչքի են ընկել Յերեմչուկն ու Յարմոլենկոն:

Անգլիայի ընտրանին, որը ընդգրկված է A խմբում առաջին 45 րոպեից հետո 4:0 հաշվով հաղթում է Բուլղարիային: Ռեշֆորդի փայլուն գոլից հետո դուբլի հեղինակ է դարձել Բարկլին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Սթերլինգը:

Այս խաղում Բուլղարիայի մեկնարկային կազմում է «Արարատ-Արմենիայի» պաշտպան Գեորգի Պաշովը:

Այս խմբում է ընդգրկված նաև Բեռնար Շալանդի գլխավորած Կոսովոն: Նրանք տանը 2:0 հաշվով առջևում են Մոնտենեգրոյի հետ խաղում:

Օրվա կենտրոնական խաղում էլ Ֆրանսիան ու Թուրքիան դեռևս չեն կարողանում պարզել հաղթողին՝ 0:0:

Զուգահեռաբար ընթացող խաղերում առաջին խաղակեսերից հետո գրանցվել են հետևյալ արդյունքները

Իսլանդիա-Անդորրա՝ 0:0

Լիտվա-Սերբիա՝ 0:0

Մոլդովա-Ալբանիա՝ 0:3





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0