TotalFootball.am


17.10.19 23:51

«Յուվենտուսը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ


Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է թիմում պահել Բլեզ Մատյուիդիին և Խուան Կուադրադոյին: Երկու խաղացողի պայմանագրի ժամկետն էլ լրանում է առաջիկա ամռանը: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:

Թուրինցիներն արդեն համաձայնության են հասել Մատյուիդիի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը ևս մեկ տարով:

Կուադրադոյին առաջարկվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը երկու տարով:

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ Պաուլո Դիբալան, ևս մտաիր է մնալ «ծեր սինյորայի» կազմում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0