TotalFootball.am


21.10.19 18:24

Ինչու «Ռեալը» հունվարին ֆուտբոլիստ չի գնի. Պերեսը մեգատրանսֆեր է պատրաստում


Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստվում է առաջիկա ամռանը գնել Կիլիան Մբապեի տրանսֆերը:

Ինչպես հայտնում է AS-ը, «սերուցքայինների» մարզչական շտաբը կարծում է, որ ձմռանը ակումբը պետք է միջին գծի ֆուտբոլիստի ձեռք բերի: Թեկնածուների թվում են Բրունու Ֆերնանդեշը, Քրիստան Էրիկսենը և Դոնի վան դե Բեկը:

Պերեսը, սակայն, չի ցանկանում ժամանակ ու գումար ծախսել: Ակումբի նախագահը մտադիր է ձմռանը մնալ առանց նոր տրանսֆերների, որպեսզի ամռանը թիմ հրավիրի Մբապեին:

Պերեսը քիչ հավանական է համարում Պոլ Պոգբայի տեղափոխությունը: Եթե ակումբը գնի ֆրանսիացուն, ապա միայն նրա համար, որպեսզի գոհացնի Զինեդին Զիդանին

Նշվում է նաև, «Ռեալը» ձմռանը նոր խաղացող կգնի միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստներից որևէ մեկը լքի ակումբը:

Հավանական է թվում Իսկոյի հեռանալը, որը քիչ խաղաժամանակ է ստանում ԵՎՐՈ-2020-ին ընդառաջ:Իսպանացին մտադիր է հրավիրվել ազգային հավաքական ու ցանկանում է ավելի շատ հանդիպում անցկացնել: Իսկոյի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը»





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0