TotalFootball.am


22.10.19 12:14

Էմերի. «Արժանի չէինք պարտության «Շեֆիլդի» հետ խաղում»


Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է «Շեֆիլդից» կրած պարտությունը (1:0).

«Մենք արժանի չէինք պարտության: Նրանք դարձան գոլի հեղինակ մեկ գրոհի ժամանակ: Ամենից առաջ մենք պետք է ավելի լավը դառնանք ու նման գոլեր բաց չթողնենք:

Երբ մենք գրոհելու հնարավորություն էինք ունենում, ավելի շատ պահեր էինք ստեղծում, քան «Շեֆիլդը»: Ավելիին էինք արժանի, սակայն նրանք ամենաքիչն են բաց թողնում այս մրցաշրջանում, ու բաց թողած գոլից հետո մեզ համար ավելի բարդացավ ամեն ինչ»,- Էմերիի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Արսենալը» պարտություն չէր կրել օգոստոսի 24-ից: Վերջին անգամ նրանք զիջել էին «Լիվերպուլին» 1:3 հաշվով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0