TotalFootball.am


22.10.19 13:03

Էվրա. «Ես «Արսենալին» երեխաներ եմ անվանել. նրանք այդպես էլ մնացել են»


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է Լոնդոնի «Արսենալի» մասին, որը երեկ պարտվեց «Շեֆիլդ Յունայթեդին».

«Առաջին հերթին ուրախ եմ «Շեֆիլդի» համար: Նրանք արժանի էին հաղթանակի: «Արսենալի» համար չեմ զարմանում: 10 տարի առաջ ես նրանց երեխաներ եմ անվանել, նրանք այդպես էլ մնացին. դա ճիշտ է: Իմ խոսքերում ոչ մի վիրավորանք չկա խաղացողների նկատմամբ:

Նրանք հաղթողի հոգեբանություն չունեն: Երբ մենք խաղում էինք «Արսենալի» դեմ, ուրախ էի, քանի որ վստահ էի, որ հաղթելու ենք: Երբ մեր թիմ տեղափոխվեց Վան Պերսին, ես դիմավորեցի նրան ու ասացի. «Բարի գալուստ տղաների թիմ»»,- Էվրայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0