TotalFootball.am


06.11.19 16:58

Ռեշֆորդ. «Անհնար չեմ համարում լավագույն քառյակում հայտնվելը»


«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է իր թիմի՝ ԱՊԼ-ի լավագույն քառյակում հայտնվելու հնարավորությունների մասին.

«Դժվար կլինի, սակայն երբեք չի կարելի անհնար համարել դա: Չպետք է կենտրոնանանք այլ թիմերի վրա: Մենք մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրում ենք, երբ կենտրոնանանում ենք մեր խաղի վրա ու բարելավում ենք այն:

Այժմ կարևոր է վերականգնվելը: Միշտ կարծել եմ, որ տնային խաղերում կարելի է հաղթել, եթե էներգիայով լեցուն լինես:

«Օլդ Թրաֆորդը» յուրահատուկ վայր է ու այստեղ դժվար է խաղալ մեր մրցակիցներին: Մեր լավագույն վիճակում մենք խաղում ենք այնպես, որ դժվար է լինում կանգնեցնել մեզ»,- անգլիացու խոսքը մեջբերել է Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0