TotalFootball.am


06.11.19 23:04

Էմերի. «Կարևորն այն է, որ խմբում դեռ առաջին տեղում ենք»


Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է «Գիմարաեշի» հետ ոչ-ոքին (1:1).

«Ֆուտբոլիստները հոգնել են: Մենք մոտ էինք հաղթանակին, սակայն վերջին րոպեներին մրցակիցը ճնշում գործադրեց ու գոլ խփեց: Եվրոպա լիգայում կարևորն առաջին տեղում լինելն է և մենք այս պահին առաջինն ենք:

Դեռ հնարավորություն ունենք խմբում հաղթելու համար: «Վիտորիան» հզոր թիմ է ու մեզ համար կարևոր էր պաշտպանությունում հաջող գործելը: Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց: Հարձակման գծում էլ լավ խաղացինք: Հեշտ չէ այդքան շատ գոլային պահեր ստեղծելը»,- Էմերիի խոսքը մեջբերում է BBC-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0