TotalFootball.am


08.11.19 11:07

MLS-ի նախագահ. «Զլատանը տեղափոխվում է «Միլան»»


MLS-ի նախագահ Դոն Գարբերը խոսել է «Լոս Անջելեսի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:

Շվեd խաղացողի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ ավարտվում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:

«Զլատանը հետաքրքիր կերպար է: Նրա հետ չես ձանձրանա: MLS-ին պետք են այսպիսի տղաներ, ինչպիսին ժամանակին Բեքհեմն էր: Զլատանը 38 տարեկան է ու տեղափոխվում է «Միլան»՝ Եվրոպայի թոփ ակումբներից մեկը:

Վերջին երկու տարում նա քիչ էր մնում գոլային ռեկորդ սահմաներ: Հետաքրքիր է հետևել նրան թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս: Զլատանը չի թողնում, որպեսզի կարոտես նրան: Կցանկանամ, որ նա մի օր վերադառնա MLS»,- գարբերի խոսքը մեջբերում է ESPN-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0