TotalFootball.am


10.11.19 23:15

Գվարդիոլա. «Հպարտ եմ նրանով, թե ինչպես խաղացինք Եվրոպայի ամենաուժեղ թիմի դեմ»


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած պարտությունը (3:1).

«Մենք ցույց տվեցինք, թե ինչու ենք համարվում Անգլիայի չեմպիոններ: Հպարտ եմ իմ թիմով ավելի, քան երբևէ: Կարող ենք հպարտանալ նրանով, թե ինչպես խաղացինք Եվրոպայի ամենաուժեղ թիմի դեմ:

Վիճելի դրվագների մասին հարցրեք մրցավարներին: Ես ցանկանում եմ խոսել մեր այսօրվա խաղի մասին, որը հիանալի էր: Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն էր:

Սա շատ նման էր Չեմպիոնների լիգայի հանդիպմանը: Այդ խաղում անհավանական դրվագներ շատ եղան, սակայն այսօր մենք հիանալի խաղացինք: Մենք անընդհատ փորձում էինք ու չէինք հանձնվում: Հենց այդ պատճառով մենք երկու անգամ դարձանք չեմպիոն:

Մենք խաղացինք որպես մի թիմ, որը երկու տարի անընդմեջ դարձել է չեմպիոն: Չի կարելի ժխտել այն, թե որքան լավն է «Լիվերպուլը»»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0