TotalFootball.am


11.11.19 01:11

Պարատիչի. «Իգուայինը մոտ է «Յուվենտուսի» հետ նոր պայմանագիր կնքելուն»


Թուրինի «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է Գոնսալո Իգուայինի մասին.

«Իգուայինը շատ լավ է խաղում: Իմ կարծիքով՝ նա միշտ եղել է աշխարհի երեք լավագույն հարձակվողներից մեկը: Նա անում է այն, ինչ սպասում ենք իրենից: Իգուայինը հիանալի տղա է ու մենք գոհ ենք նրանից:

Ամռանը մենք մի քանի առաջարկ ունեինք, սակայն Գոնսալոն ցանկացավ մնալ թիմում: Այս մասին շատ ենք խոսել նրա հետ, քանի որ «Միլանում» վարձակալությունից առաջ նա վստահ չէր «Յուվենտուսում» իր ապագայի վրա: Այդ պատճառով մենք համաձայնեցինք նրան վարձակալությամբ տրամադրել «Միլանին»: Այժմ մենք դեռ Իգուայինի հետ նոր պայմանագիր չենք կնքել, սակայն դա մոտ է իրագործվելուն»,- Պարատիչիի խոսքը մեջբերում է SKy Sport Italia-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0