Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունն առաջիկա երեք տարում կանցկացվի Սաուդիան Արաբիայում:
Ըստ AS-ի՝ մրցաշարի հնարավոր կազմակերպման համար Սաուդիան Արաբիան պատրաստ է վճարել 120 մլն եվրո:
Այդ գումարից 20 մլն եվրոն բաժին կհասնի ակումբներին, որոնք կմասնակցեն Սուպերգավաթին, ևս 20 մլն եվրո կստանա Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Նշվում է, որ հանդիպումներին այցելելու հնարավորություն կունենան նաև կանայք:
Սուպերգավաթին կմասնակցեն «Բարսելոնան», «Վալենսիան», «Ռեալը» և «Ատլետիկոն»: Կիսաեզրափակիչները կանցկացվի հունվարի 8-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ 2020 թվականի հունվարի 12-ին: