TotalFootball.am


12.11.19 20:36

Սաութգեյթ. «Սթերլինգը ներողություն է խնդրել»


Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ գարեթ Սաութգեյթը խոսել է թիմի ֆուտբոլիստներ Ռահիմ Սթերլինգի և Ջո Գոմեսի միջև վիճաբանության մասին.

«Ես երիտասարդ թիմի հետ եմ աշխատում ու այստեղ հույզերը հաճախ  լցվում են: Երեկ Ռահիմն ասաց, որ մի պահ կորցրել է ինքնակառավարումը: Նման բաներ ֆուտբոլում լինում են: Մենք ունենք հիանալի փորձառու խաղացողներ, որոնք գիտեն, թե նման իրավիճակում ինչպես պետք է վարվել:

Մանրամասներ չեմ պատմի: Ամեն ինչ հարթվել է ու մենք շարժվում ենք առաջ: Ռահիմը կարևոր խաղացող է Անգլիայի հավաքականի համար, սակայն մեկ խաղով որակազրկումը ճիշտ որոշում է: Սթերլինգն արդեն ներողություն է խնդրել: Նա ասել է, որ նման պահվածքը չի բնորոշում իրեն»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0