TotalFootball.am


12.11.19 22:16

ՊՍԺ-ն փոխարինող է գտել Մբապեին


ՊՍԺ-ն դիտարկում է «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանին գնելու տարբերակը:

FourFourTwo-ն գրում է, որ ֆրանսիական ակումբը կփորձի ձեռք բերել հարձակվողին, եթե թիմը լքի Կիլիան Մբապեն:

ՊՍԺ-ում կարծում են, որ Գրիզմանն իդեալական կհամագործակցի Իկարդիի ու Նեյմարիի հետ: Այնուհանդերձ, փարիզյան ակումբում ցանկանում են պահել Մբապեին: Սպորտային տնօրեն Լեոնարդոն փորձեր է ձեռնարկում աշխարհի չեմպիոնին երկար տարիների Փարիզում պահելու համար:

Լեոնարդոն մտադիր է նոր՝ շահավետ պայմանագիր առաջարկել Մբապեին, սակայն վստահ չէ, որ այն կստորագրվի խաղացողի կողմից, քանի որ Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում 20-ամյա ֆուտբոլիստի համար: Պերեսն ավելի քան 400 մլն եվրո է ցանկանում ներդնել գործարքի իրականացման համար:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0