TotalFootball.am


12.11.19 22:34

Սկանդալ Թուրինո՞ւմ. Ռոնալդուն մարզվել է առանց խնդիրների. Սարին նրան փոխարինել էր վնասվածքի պատճառով


«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գտնվում է Պորտուգալիայի ազգայի հավաքականի ճամբարում: Եվրոպայի գործող չեմպիոնները նոյեմբերի 14-ին կմրցեն Լատվիայի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Լյուքսեմբուրգի հետ:

Այսօր խաղացողն ամբողջական մարզում է անցկացրել ընդհանուր կազմում: Հայտնում է ABola-ն: Ֆուտբոլիստը նաև առանց խնդիրների մարզվել է այն ժամանակահատվածում, որը բաց է եղել լրագրողների համար:

Ավելի վաղ թուրինցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին «Միլանի» հետ խաղում փոխարինել էր Ռոնալդուին: Այդ փաստը դժգոհություն էր առաջացրել խաղացողի մոտ, որը փոխարինվելուց չէր սեղմել մարզչի ձեռքը:

Հետխաղային ասուլիսի ընթացքում Սարին հայտնել էր, որ Ռոնալդուն վնասվածք ունի և դա է փոխարինման պատճառը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0