TotalFootball.am


15.11.19 01:36

Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցում. Պորտուգալիան ջախջախեց Լիտվային


ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի B խմբում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Լիտվայի հետ:

ԵՎրոպայի գործող չեմպիոնները հաղթեցին 6:0 հաշվով: Հեթ-տրիկ իր հաշվին գրանցեց Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Պիցին, Պացիենցան և Բեռնարդու Սիլվան:

«Յուվենտուսի» հարձակվողն ազգային հավաքականում խփած գոլերի քանակը հասցրեց 98-ի: Համաշխարհային ռեկորդի համար պորտուգալացին պետք է խփի 11 գոլ:

Հավելենք, որ սա Կրիշտիանուի կարիերայի 55-րդ հեթ-տրիկն էր:

Այս խաղից հետո B խմբում Պորտուգալիան 14 միավորով 2-րդն է: Լիտվան 1 միավորով վերջին՝ 5-րդ տեղում է:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0