«Ռոման» շարունակում է հետաքրքրվել «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի ծառայություններով: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Հռոմեական ակումբը ցանկանում է վարձակալել 26-ամյա խաղացողին, այնուհետև ամբողջ տրանսֆերը գնելու նպատակով: Ամռանը «գայլերը» ցանկանում էին ձեռք բերել Դիասին, սակայն տեղափոխությունը վերջին պահին չի կայացել:
Ֆոլրենտինո Պերեսը ցանկանում է վաճառել հարձակվողին 20 մլն եվրոյով: «Ռոման» մտադիր է վարձակալել խաղացողին: