TotalFootball.am


04.12.19 21:08

VAR-ը կկիրառվի Եվրո-2020-ի անցումային խաղերում ու ԱԱ-2022-ի ընտրական փուլում


ՈՒԵՖԱ-ի գործկոմը հաստատել է մրցավարի վիդեոօգնականի (VAR) համակարգի ներմուծումը Եվրո-2020-ի անցումային խաղերում: VAR-ը կկիրառվի նաև ԱԱ-2022-ի եվրոպական ընտրական փուլի խաղերում: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նշվում է, որ վերջինի դեպքում դեռևս պահանջվում է ՖԻՖԱ-ի հաստատումը:

VAR-ը ֆուտբոլում կիրառվում է 2017 թվականից: 2018-ի ամռանը համակարգը կիրառվեց ԱԱ-2018-ի խաղերում: Այս պահին VAR համակարգը կիրառվում է եվրոպական բոլոր խոշոր առաջնություններում և Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոստովանել է, որ բացասաբար է վերաբերվում մրցավարի վիդեոօգնականի համակարգին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0