TotalFootball.am


04.12.19 21:53

Ալիսոն. «Մեսսին շատ է օգնել ինձ»


«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը նշել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին օգնել է իրեն՝ աճել խաղային առումով, ինչպես նաև կարծիք է հայտնել հավաքականում իր խաղընկեր Էդերսոնի մասին:

«Երբ մենք խաղում ենք լավագույնների դեմ, աճում ենք: Եվ Մեսսին ինձ շատ է օգնել: Նրա դեմ խաղից ինձ մնացել են միայն լավ հիշողություններ:

Մենք Էդերսոնի հետ միշտ մրցակցում ենք, որպեսզի լավագույնները լինենք: Բայց ես երբեք նրան մրցակից չեմ համարել, մենք աջակցում ենք միմյանց: Երբեմն բառերս չեն հերիքում, որ ասեմ, թե նա ինչ է նշանակում ինձ համար», - Ալիսոնի խոսքերն է մեջբերել France Football-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ալիսոնը դարձավ լեգենդար դարպասապահ Լև Յաշինի անվան մրցանակի առաջին դափնեկիրը: Մեսսին կարիերայում 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0