TotalFootball.am


05.12.19 00:30

Լաուտարոն՝ տրանսֆերային շշուկների մասին. ««Ինտերն» իմ տունն է»


«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է «ներաձուրիների» կազմում իր խաղի մասին: Ֆուտբոլիստն անդրադարձել է նաև իր անվան շուրջ տրանսֆերային շշուկներին:

«Նախորդ տարի ես խաղում էի մի մարզչի գլխավորությամբ (Լուչանո Սպալլետտի՝ խմբ.), որն ընդամենը մեկ հարձակվողի էր մեկնարկային կազմում դուրս բերում: Հասկանում էի, որ ինձնից առաջ ավագ Իկարդին էր՝ «Ինտերի» ամենակարևոր խաղացողը, և, ակնհայտ է, ինձ շատ դժվար էր խաղալը:

Ես միշտ մարզվել եմ առավելագույն ուժերով, բայց գիտեի, որ այդպես էլ լինելու էր: Ես հնարավորություն էի ունենում խաղալու մի քանի րոպե, բայց ոչ այնպես, ինչպես հիմա եմ հանդես գալիս:

Այս տարի ինձ համար հրաշալի դասավորվեց Ամերիկայի Գավաթը, հետո ես ծանոթացա Կոնտեի հետ, որը միանման է վերաբերվում բոլոր ֆուտբոլիստներին: Դա բոլորին ստիպում է մարզվել 100 տոկոսով: Հետո կա Լուկակուն, որը գերազանց մարդ է խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս: Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի հետևենք մարզչի ցուցումներին և «Ինտերը» հասցնենք բարձունքին:

Ինչ վերաբերում է տրանսֆերային շշուկներին՝ «Ինտերն» իմ տունն է: Սա շատ կարևոր բան է ինձ համար: Ձգտում եմ քրտնաջան աշխատել ու ապացուցել, որ արժանի եմ այս մարզաշապիկը կրելուն», - Լաուտարոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0