TotalFootball.am


05.12.19 20:22

«Սոչիում» համաճարակ է. Բերեզովսկին պատմել է թիմի վիճակի մասին


«Սոչիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է թիմի ներկայիս վիճակը ֆուտբոլիստների՝ վարակիչ անգինայի համաճարակ տանելուց հետո:

«Մնացել են ևս մի քանի հոգի, որոնք չեն մարզվում ընդհանուր խմբում: Հուսով ենք, որ «Ռուբինի» հետ խաղը կկայանա ու նման իրավիճակ խաղը հետաձգելու առումով այլևս չի կրկնվի», - ասել է Բերեզովսկին «Чемпионат»-ի հետ զրույցում:

Հիշեցնենք՝ «Սոչիի» ֆուտբոլիստների զանգվածային հիվանդության պատճառով ՌՖՊԼ-ի 18-րդ տուրի՝ «Օրենբուրգի» հետ խաղը, որը պետք է կայանար դեկտեմբերի 1-ին, հետաձգվել է: Խաղի օրն ու ժամը դեռևս հայտնի չեն: «Սոչին» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 17 խաղում 14 միավոր ունենալով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0