TotalFootball.am


05.12.19 22:37

Մատերացցին ծաղրել է Զլատանին՝ միտումնավոր վնասվածք հասցնելու մասին խոսքերից հետո


«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացցին արձագանքել է իր նախկին թիմակից Զլատան Իբրահիմովիչի խոսքերին, որն ասել էր, թե «Միլանում» հանդես գալիս միտումնավոր վնասվածք է հասցրել նրան դերբիի ժամանակ: Շվեդի խոսքերով՝ ինքը վրեժ էր լուծել իտալացուց այն բանի համար, որ վերջինս 4 տարի առաջ վնասվածք էր հասցրել իրեն:

«Եկա, տեսա, հաղթեցի: Ընդմիշտ երախտապարտ եմ քեզ, Զլատան Իբրահիմովիչ: Առանց քեզ մենք երբեք չէինք հաղթի», - գրել է Մատերացցին «Ինստագրամի» իր էջում: Իտալացին լուսանկար է հրապարակել, որում «Ինտերի» խաղացողները գլխավերևում են պահել չեմպիոնական գավաթը: 

Մատերացցին գրառման մեջ նշել է նաև Սամուել Էտո՛Օին, այդպիսով ակնարկելով, որ «Բարսելոնայի» հետ Իբրահիմովիչի և Էտո՛Օի փոխանակումն օգնել էր «Ինտերին» 2009/10 մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների լիգան:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0