TotalFootball.am


05.12.19 23:37

Լուկակու. ««Սև ուրբաթ»-ն ամենահիմար գլխագիրն է, որ երբևէ տեսել եմ»


Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն «Ինստագրամի» իր էջում կարծիք է հայտնել Corriere dello Sport-ի նոր համարի սկանդալային շապիկի մասին:

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, իտալական թերթը լույս էր տեսել Լուկակուի ու «Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլլինգի նկարներով ու «Սև ուրբաթ» գլխագրով:

««Փոխանակ կենտրոնանալու երկու թիմերի պայքարի վրա՝ Corriere dello Sport-ն ամենահիմար գլխագիրն է դնում, որ ես երբևէ տեսել եմ:

Դուք, ժողովուրդ, շարունակում եք աջակցել բացասականն ու ռասիզմի խնդիրները, փոխարեն խոսեք գեղեցիկ խաղի մասին, որը կայանալու է «Սան-Սիրո» մարզադաշտում երկու մեծագույն ակումբների միջև...

Դաստիարակությունը բանալի է: Դուք, Corriere dello Sport-ի ժողովուրդ, պետք է դրանով զբաղվեք...

Շնորհակալություն բոլոր երկրպագուներին ու այլ լրագրողների՝ աջակցության համար: Եկեք սպասենք «Ռոմայի» հետ խաղին: Առա´ջ, «Ինտեր»», - գրել է բելգիացին: 





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0