TotalFootball.am


06.12.19 01:13

«Էվերթոնը» պաշտոնանկ է արել Մարկու Սիլվային


«Էվերթոնի» ղեկավարությունը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մարկու Սիլվային: Այս տեղեկությունը հաստատել է ակումբը:

Սիլվան «Էվերթոնը» գլխավորում էր 2018 թվականի մայիսի 31-ից: Ավելի վաղ 42-ամյա պորտուգալացին աշխատել է «Ուոթֆորդում», «Հալլ Սիթիում», «Օլիմպիակոսում», «Սպորտինգում»:

ԱՊԼ-ի 15 տուրերից հետո «Էվերթոնը» գտնվում է Պրեմիեր-լիգայից դուրս մնալու գոտում՝ 14 միավորով զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը: «Իրիսները» 4 հաղթանակ են տարել ու 2 ոչ-ոքի գրանցել:

16-րդ տուրում «Էվերթոնը» դեկտեմբերի 7-ին կխաղա «Չելսիի» հետ: Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 16:30-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0