TotalFootball.am


09.12.19 19:14

Վնասվածք տան պայմաններում. Վիտսելը չի խաղա մինչև տարեվերջ


Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտսելը դեմքի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև տարեվերջ: Այս մասին հաղորդում է ակումբի թվիթերյան էջը:

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել տանը, ընկնելու հետևանքով: Վիտսելը բարեհաջող վիրահատության է ենթարկվել ու արդեն լքել է հիվանդանոցը:

Բելգիացին «Բորուսիա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը չինական «Տյանցզին Ցյուանցզյանից»: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Բունդեսլիգայի 13 խաղի, որոնցում աչքի է ընկել 3 գոլով ու նույնքան գոլային փոխանցմամբ: Նրա ակտիվում նաև 5 խաղ կա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

Մինչև տարեվերջ «Բորուսիան» ունի 4 հանդիպում: Դեկտեմբերի 11-ին թիմը ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրում տանը կընդունի Պրահայի «Սլավիային»:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0