TotalFootball.am


09.12.19 19:46

ՖԻՖԱ-ն մեկնաբանել է WADA-ի կողմից Ռուսաստանի որոկազրկման որոշումը


ՖԻՖԱ-ում արձագանքել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, որը հաստատվել է համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի կողմից:

«ՖԻՖԱ-ն ուշադրություն է դարձրել WADA-ի գործադիր կոմիտեի այսօրվա որոշմանը: Մենք կապի մեջ ենք այդ կառույցի և ամառային օլիմպիական խաղերի միջազգային ֆեդերացիաների Ասոցիացիայի հետ ֆուտբոլի վրա պատժամիջոցների հնարավոր տարածման վերաբերյալ որոշում կայացնելու համար», - այս մասին ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնել են «Чемпионат»-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի նկատմամբ արգելքը վերաբերում է միայն խոշոր միջազգային մրցաշարերին, ներառյալ՝ Օլիմպիական խաղերը: ՌՖՄ-ում հույս են հայտնել, որ ՖԻՖԱ-ի կողմից որևէ սահմանափակում չի լինի հավաքականների, ինչպես նաև Ռուսաստանում ֆուտբոլային միջոցառումների կամ մրցաշարերի անցկացման վերաբերյալ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0