TotalFootball.am


10.12.19 20:09

Դեշամը երկարաձգեց պայմանագիրը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ


Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը երկարաձգել է պայմանագիրը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

Նոր պայմանագիրը կգործի մինչև 2022 թվականի ամառ: Այս մասին հաղորդում է ֆեդերացիայի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը: Մասնագետի հետ նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2020 թվականի ամռանը:

51-ամյա Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից՝ փոխարինելով Լորան Բլանին: Դեշամի գլխավորությամբ հավաքականը դարձել է 2018 թվականի Աշխարհի առաջնության հաղթող, ինչպես նաև հասել է մինչև Եվրո-2016-ի եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով պարտվել է Պորտուգալիայի հավաքականին:

Եվրո-2020-ի ընտրական փուլը Ֆրանսիայի հավաքականն ավարտեց H խմբի առաջին հորիզոնականում: Եվրո-2020-ի եզրափակիչ հատվածում ֆրանսիացիներն F խմբում կխաղան Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ, երրորդ մրցակիցը դեռ հայտնի չէ:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0