TotalFootball.am


11.12.19 15:52

[ՎԻԴԵՈ] «Վասկո դա Գամայի» ֆուտբոլիստները «չինգաչունգ» են խաղացել խաղի ժամանակ


Բրազիլական Ա Սերիայի 38-րդ տուրի՝ «Վասկո դա Գամայի» ու «Շապեկոենսեի» միջև խաղի ժամանակ (1-1), զավեշտալի միջադեպ է գրանցվել: Նշենք, որ խաղը կայացել է դեկտեմբերի 8-ին:

27-րդ րոպեին, 0-0 հաշվի ժամանակ, «Վասկո դա Գամայի» ֆուտբոլիստները վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք են ստացել: Հարվածն իրացնելու ցանկություն են հայտնել 3 ֆուտբոլիստ: Բայց քանի որ չեն կարողացել համաձայնության գալ, թիմակիցներից մեկն առաջարկել է խաղալ «թուղթ, քար, մկրատ» («չինգաչունգ»), և դրա օգնությամբ որոշել հարվածն իրացնողին: Ֆուտբոլիստները դրական են արձագանքել առաջարկին, հատկապես զվարճալի խաղի հաղթողը:

Տուգանայինն իրացնել «Վասկոյի» ֆուտբոլիստին չի հաջողվել: Տանտերերը գոլ խփել կարողացել են միայն 84-րդ րոպեին:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0