TotalFootball.am


12.12.19 12:56

«Ռոմայի» հայտացուցակը «Վոլֆսբերգերի» հետ Եվրոպա լիգայի խաղին


Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում J խմբում ընդգրկված «Ռոման» այսօր՝ դեկտեմբերի 12-ին սեփական հարկի տակ կընդունի «Վոլֆսբերգերին»: Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Իտալական թիմի կազմում հանդիպմանը հայտավորված է 20 ֆուտբոլիստ, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ռոմա» - Պաու Լոպես, Կարդինալի, Միրանտե, Խուան Ժեզուս, Կոլարով, Ֆասիո, Մանչինի, Ֆլորենցի, Սպինացոլա, Պելեգրինի, Պերոտտի, Վերետոուտ, Ձանիոլո, Դիավարա, Կիերիկո, Մխիթարյան, Ջեկո, Ունդեր, Կալինիչ, Անտոնուչի:

5 խաղերից հետո «Ռոման» 8 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավորով 2-րդ տեղում է Մյոնխենգլադբախի «Բորուսիան»:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0