TotalFootball.am


12.12.19 15:13

Արկադի Անդրեասյան. «Խորեն Հովհաննիսյանի մասով ոչինչ անգամ լսել չեմ ցանկանում»


«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի և ՀՖՖ նախագահի ընտրությունների հարցով զրուցել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հետ: Վերջինս «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու:

Անդրեասյանն օրաթերթի հետ զրույցում ընդգծել է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում չի տեսնում առաջադրված թեկնածուներից ոչ մեկին։

«Առաջադրված թեկնածուներից և ոչ ոք չի կարող օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ` պետության ղեկավարը պետք է փնտրի և գտնի նրան, ով կարող է աշխատել: Խորեն Հովհաննիսյանի մասով ոչինչ անգամ լսել չեմ ցանկանում, որովհետև հենց նա է քանդել հայկական ֆուտբոլը, իսկ մյուս թեկնածուներին նույնիսկ չեմ էլ ճանաչում և չգիտեմ, թե ինչ կապ ունեն ֆուտբոլի հետ», - ասել է Անդրեասյանը։





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0