TotalFootball.am


15.01.20 14:26

[ՖՈՏՈ] Նեյմարը գաղտնի հարաբերությունների մեջ է ռուս ինստա-մոդելի հետ


ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը գաղտնի հարաբերություններ է սկսել ռուս ինստա-մոդել Եկատերինա Սաֆարովայի հետ: Այս մասին հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով Gazamariposas-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նրանք ձևացրել են, թե սովորական ընկերներ են, բայց բոլորը հասկացել են, որ նրանց միջև սիրավեպ կա: Կատերինան անգամ մեկնել է Փարիզ՝ ֆուտբոլիստի տարեդարձին: Ռուս մոդելը նաև մի քանի համատեղ լուսանկար է հրապարակել Նեյմարի հետ:

Աղջկան հաճախ են նկատել Բարսելոնայում երեկույթների ժամանակ: Նա միշտ հաճախում է ակումբներ, որտեղ հայտնի մարդիկ են լինում: Սաֆարովան մասնակցել է նաև իսպանական «Փորձությունների կղզի» ռեալիթի-շոուին:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0