TotalFootball.am


16.01.20 12:41

ՈՒԵՖԱ-ն հանուն Ռոնալդուի վերջին պահին փոխել է տարվա խորհրդանշական թիմի սխեման


ՈՒԵՖԱ-ն վերջին պահին փոխել է տարվա խորհրդանշական թիմի սխեման հանուն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ՈՒԵՖԱ-ն օգտագործել է ոչ ամենահայտնի սխեման՝ 4-2-4-ը, հանուն այն բանի, որ տարվա թիմի կազմում հայտնվի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկրպագուների քվեարկության արդյունքում զիջել էր Լիոնել Մեսսիին, Ռոբերտ Լևանդովսկուն և Սադիո Մանեին:

ՈՒԵՖԱ-ն փոխել է սխեման, որպեսզի տեղ հատկացնի Ռոնալդուին՝ արդյունքում կազմից դուրս թողնելով կիսապաշտպանի: Ենթադրվում է, որ տարվա թիմում այդ պատճառով տեղ չի գտել «Չելսիի» կիսապաշտպան Ն´Գոլո Կանտեն:

Նոյեմբերի 26-ին երկրպագուներն ամբողջ աշխարհից քվեարկել էին ՈՒԵՖԱ-ի կայքի վարկածով 2019-ի խորհրդանշական հավաքականի համար: Լավագույն 11-յակում հայտնվելուն հավակնում էր 50 առաջատար ֆուտբոլիստ:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0