TotalFootball.am


20.01.20 15:15

[ՖՈՏՈ] Ռոնալդուն ու Դիբալան պատահաբար համբուրվել են «Յուվեի» գոլը տոնելիս


«Յուվենտուսի» հարձակվողները զավեշտալի իրավիճակում են հայտնվել Ա Սերիայի 20-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղում:

58-րդ րոպեին, երբ հաշիվը 1-1 էր, «ծեր սինյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է մղել թիմին Պաուլո Դիբալայի փոխանցումից: Պորտուգալացին ու արգենտինացին գրկախառնված վազել են գոլը տոնելու և միմյանց կողմ շրջվելիս պատահաբար համբուրվել են: Պահը հայտնվել է երկրպագուներից մեկի տեսախցիկի կենտրոնում և հայտնի դարձել սոցիոլական ցանցերում:

«Յուվենտուս» - «Պարմա» խաղն ավարտվեց 2-1 հաշվով: Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0