TotalFootball.am


20.01.20 15:45

Էվրա. «Եկել է ժամանակը, երբ Պոգբան պետք է հեռանա ՄՅՈՒ-ից»


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պատրիս Էվրան կարծիք է հայտնել մանկունիացիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին: «Երբ Պոլը խաղում է, մարդիկ մեղադրում են նրան: Երբ չի խաղում, մարդիկ, միևնույնն է, մեղադրում են նրան: Ես կարծում եմ, որ հենց հիմա է հասել ժամանակը, երբ նա պետք է հեռանա ակումբից: Հնարավոր է, որ նա արդեն «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է այն մասին, որ ուզում է լքել ակումբը: Բայց ես չեմ կարծում, որ ղեկավարությունը բաց կթողնի նրան», - Էվրայի խոսքերն է մեջբերել Mirror-ը՝ հղում անելով Sky Sports-ին:

Այս պահին Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը վերականգնվում է ոտնաթաթի վիրահատությունից հետո: Պոգբան բաց է թողել արդեն ավելի քան 3 ամիս: Այս մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է ԱՊԼ-ի 7 խաղի:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0