TotalFootball.am


20.01.20 16:30

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստին մեղադրել են Կովաչևիչի առևանգումը պատվիրելու մեջ


Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռաուլ Բրավոն մեկնաբանել է մամուլում հայտնված լուրերը, ըստ որոնց ինքը եղել է «Յուվենտուսի» նախկին հարձակվող Դարկո Կովաչևիչին առևանգելու և սպանելու պատվիրատուն:

«Սերբական թերթը գրել է, որ ես պատվիրել եմ Կովաչևիչը սպանությունը, և ես ապշած էի: Ամենը, ինչ նրանց մտահոգում է, վաճառքն է: Նմանատիպ հոդվածներն օգնում են ավելի լավ վաճառվել: Սա խելահեղ պատմություն է, բացարձակ հերյուրանք:

Կրկնում եմ՝ մեր միջև հիանալի հարաբերություններ են: Այդ պատմության մեջ ոչ մի փաստ չկա, այն մտացածին է սկզբից մինչև վերջ, պարզապես հիմարություն: Դարկոն նախկինում ոչ մի խնդիր չի ունեցել, և նա չգիտի, թե ինչու է սա տեղի ունեցել: Նա շատ գումար էր աշխատում ֆուտբոլ խաղալով, և ես նրան խորհուրդ էի տվել հանգստություն պահպանել: Նրա ընտանիքն անհանգստացած է: Բայց ես գիտեի, որ Դարկոն կծիծաղի, երբ տեսնի այդ նորությունները: Նա դրանից 2 օր անց զանգահարեց ինձ», - Բրավոյի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կովաչևիչը կարող էր մանրամասներ իմանալ Բրավոյի մասնակցությամբ պայմանավորված խաղերի մասին: Երկու ֆուտբոլիստներն էլ միասին 2007-ից 2009 թվականներին խաղացել են «Օլիմպիակոսում»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0