TotalFootball.am


20.01.20 16:59

[ՖՈՏՈ] Իտալիայում ֆանատները մահացու վրաերթի են ենթարկել մրցակից թիմի երկրպագուին


Իտալիայում վրաերթի արդյունքուն զոհվել է 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Վուլտուր Ռիոներոյի» երկրպագու Ֆաբիո Տուչչիարյելլոն:

Այս մասին հաղորդում է Football Italia-ն: Միջադեպը պատահել է նախորդ երեկոյան՝ հունվարի 19-ին, Պոտենցա քաղաքից ոչ հեռու: 39-ամյա տղամարդուն հարվածել է մեքենան, որում եղել են «Մելֆի» ակումբի ֆանատները: Այդ ակումբը «Վուլտուր Ռիոներոյի» սկզբունքային մրցակիցն է: Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել ևս երեք երկրպագու, որոնցից մեկը շատ ծանր վիճակում է:

Կատարվածի արդյունքում ձերբակալվել է մեքենայի 30-ամյա վարորդը, ինչպես նաև ևս 24 մարդ, որոնք, ինչպես հաղորդվում է, «Վուլտուր Ռիոներոյի» երկրպագուներ են ու մասնակից են եղել միաջադեպին:

Հաշվի առնելով այն փաստը, որ «Վուլտուր Ռիոներոն» ու «Մելֆին» խաղ ունեին, ենթադրվում է, որ երկրպագուների միջև միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք գնում էին իրենց թիմերի խաղին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0