TotalFootball.am


20.01.20 17:32

Ռեշֆորդը մեջքի սթրեսային կոտրվածքի պատճառով երկար ժամանակ բաց կթողնի


Պարզվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վնասվածքի բնույթը: 

Անգլիացին կարող է բաց թողնել 6 շաբաթ: Նրա մոտ հայտնաբերվել է սթրեսային կոտրվածք: Այս մասին հայտարարել է ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը:

Ըստ The Telegraph-ի տեղեկությունների՝ Ռեշֆորդի մոտ կրկնակի սթերասյին կոտրվածք է, իսկ վերականգնումը կարող է 2-3 ամիս տևել: Այդ եզրակացություններն արվել են ըստ լրագրողների տրամադրության տակ հայտնված ժապավենների:

«Սովորաբար, նման վնասվածքից վերականգնվում են 6 շաբաթում: Բայց ես բժիշկ չեմ: Դա սթրեսային կոտրվածք է: Առաջ դա չի եղել: Նա որոշ ժամանակ բաց կթողնի: Մենք նրան բավականաչափ ժամանակ կտրամադրենք, որպեսզի վերականգնվի: Սովորաբար դրա համար 6 շաբաթ է պետք: Իսկ հետո ժամանակ պետք կգա մարզավիճակ հավաքելու համար», - ասել է Սուլշերը:

Հիշեցնենք՝ Ռեշֆորդը վնասվածքն ստացել է «Վուլվերհեմփթոնի» հետ Անգլիայի Գավաթի խաղում: Խաղի մեկնարկից 15 րոպե անց նա փոխարինվեց:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0