TotalFootball.am


20.01.20 18:02

Վան դե Բեկն արձագանքել է «Ռեալ» տեղափոխության մասին տեղեկությանը


«Այաքսի» կիսապաշտպան Դոննի վան դե Բեկը մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, համաձայն որի՝ Մադրիդի «Ռեալը» հոլանդական ակումբի հետ համաձայնեցրել է իր տրանսֆերը այս մրցաշրջանի ավարտից հետո:

«Առայժմ ոչինչ պաշտոնական չէ: Ես ոչ մի պայմանագիր չեմ ստորագրել, այդպիսին է իրավիճակն այս պահին: Մրցաշրջանի ընթացքում այս հարցով ոչինչ չի փոխվել:

«Ռեա՞լ», թե՞ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ես չեմ ցանկանում ընտրել: Երկու ակումբներն էլ մեծ են: Ինչպես ես արդեն ասել եմ՝ սա «Այաքսին» էլ է վերաբերվում: Հետևաբար, ոչ մի ընտրություն չկա: Բոլոր տարբերակներն էլ լավն են», - Վան դե Բեկի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Վան դե Բեկը «Այաքսի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Հոլանդիայի առաջնության 17 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0