TotalFootball.am


20.01.20 18:44

ՀՖՖ-ն նոր Գլխավոր քարտուղար ունի. կայացել է Գործկոմի առաջին նիստը


Հունվարի 20-ին՝ ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր Գործադիր կոմիտեի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Օրակարգում եղել է 4 հարց.

1. Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի  հաշվետվություն-զեկույց

2.ՀՖՖ մշտական կոմիտեների կազմերի քննարկում և հաստատում

3.ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների ակումբների ղեկավարների՝ ՀՖՖ նախագահին կից ժամանակավոր կոմիտեների ստեղծման հարցի քննարկում

4.ՀՖՖ Գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատում

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրել է հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Կայացել է քննարկում, ՀՖՖ Գործկոմի անդամները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Աբրահամ Խաշմանյանին: Հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն, ՀՖՖ Գործկոմը որոշել է հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական ՀՖՖ Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն քննարկել և քվեարկությամբ հաստատել է ՀՖՖ մշտական կոմիտեների նոր ԿԱԶՄԵՐԸ:

ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվել է ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ղեկավարների մասնակցությամբ:

Օրակարգի վերջին կետով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով հաստատվել է ՀՖՖ նոր Գլխավոր քարտուղարի թեկնածությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեն միաձայն քվեարկել է Արթուր Ազարյանի՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման օգտին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0