TotalFootball.am


20.01.20 19:27

«Մենք գիտենք Կամո Հովհաննիսյանի ներուժը, նրան ժամանակ է պետք». «Կայրաթի» մարզիչ


«Կայրաթի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկին ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ամփոփել է թիմի առաջին ուսումնամարզական հավաքը: Մարզիչն անդրադարձել է նաև թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ մարզավիճակում է հիմա Կամոն՝ Շպիլևսկին ասել է.

«Կամոն առաջին մարզումներին զգում էր, որ պետք է ավելացնել: Մեր ֆուտբոլիստներն աշխատել էին անհատական ծրագրերով, իսկ նա՝ ոչ: Բայց մենք գիտենք նրա ներուժը, գիտենք, որ հրաշալի արագություն ունի, աշխատունակություն: Նրան պետք է ժամանակ տալ մարզավիճակ հավաքելու համար: Կամոն ավելի վաղ նշել է, որ ուսումնամարզական հավաքի սկզբում իր համար հեշտ չէր: Ադապտացիայի գործընթացը շարունակվում է: Նա բաց մարդ է. չի ամաչում հարցեր տալ, պատրաստ է աճել ու զարգանալ»,-ասել է Ալեքսեյ Շպիլևսկին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0