TotalFootball.am


21.01.20 10:59

[ԱՂԲՅՈՒՐ] Դանի Ռոուզը վիճել է Մոուրինյուի հետ


«Տոտենհեմի» պաշտպան Դանի Ռոուզի և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի միջև կոնֆլիկտ է ծագել «խցանների»՝ կիրակի օրը կայացած մարզման ժամանակ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

29-ամյա անգլիացին վիճել է պորտուգալացի մասնագետի հետ ԱՊԼ-ի 23-րդ տուրի՝ «Ուոթֆորդի» հետ խաղի հայտացուցակում չընդգրկվելու պատճառով: 

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Ռոուզի և Մոուրինյուի միջև խոսակցությունը եղել է բարձր տոնով, և «Տոտենհեմի» որոշ ֆուտբոլիստների դուր չի եկել թիմակցի նման պահվածքը:

Ավելի վաղ Ռոուզը բաց էր թողել նաև «Միդլսբրոյի» հետ Անգլիայի Գավաթի խաղը (2-1), որը կայացել էր հունվարի 14-ին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0