TotalFootball.am


21.01.20 11:48

«Ինտերը» հայտնել է, թե որ դեպքում կգնի Ժիրուին


«Ինտերի» մարզական տնօրեն Պյեռո Աուզիլիոն հաստատել է այն տեղեկությունը, որ «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն կարող է տեղափոխվել իտալական ակումբ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Մենք դիտարկում ենք Ժիրուին ձեռք բերելու տարբերակը, բայց այն դեպքում, եթե այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառենք մեր հարձակվողներից մեկին», - Աուզիլիոյի խոսքերն է մեջբերել Goal-ը՝ հղում անելով Sky Sport Italia-ին:

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ «Ինտերը» համաձայնեցրել է նախորդ մրցաշրջանը վարձավճարով «Ֆլամենգոյում» անցկացրած հարձակվող Գաբրիելի տրանսֆերի արժեքը:

Ժիրուն ցանկություն է հայտնել «Չելսիից» հեռանալ ձմռանը, որպեսզի առաջիկա Եվրոպայի առաջնությանը հայտնվի Ֆրանսիայի հավաքականի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 5 խաղի:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0