TotalFootball.am


21.01.20 13:44

Գվարդիոլա. «Պետք է, որ տարին 400 օր ունենա. հանե´ք որոշ մրցաշարեր»


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արտահայտվել է Անգլիայում խաղային օրացույցի դժվարություններից:

«Պետք է որոշում ընդունել: Կարծում եմ՝ անհրաժեշտ է այնպես անել, որ տարին 400 օր ունենա:

Ինչ վերաբերում է անգլիական լիգայի Գավաթին՝ հանե´ք որոշ մրցաշարեր: Լիովին բացառեք դրանք, այդպես ավելի քիչ խաղեր կլինեն: Քիչ խաղեր, քիչ մրցաշարեր, քիչ թիմեր, ավելի շատ որակ: Մարդկանց դուր կգա դա: Նրանք կկարողանան թատրոն, կինո, ռեստորաններ գնալ:

Գերմանիայում ու Իսպանիայում քիչ են խաղերը, չափազանց քիչ, քան այստեղ: Բունդեսլիգայում 18 թիմ է, ոչ թե 20, մեկ գավաթ է, ոչ թե երկու: Նրանք դադար ունեն, ինչպես Իսպանիայում: Գավաթային փուլերը կայանում են 1 խաղով, ոչ թե 2: Դա մեծ տարբերություն է:

Դա անհրաժեշտ է ֆուտբոլիստների պաշտպանության համար: Նրանք հաճույք կստանան դրանից, մարդիկ՝ նույնպես», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0