TotalFootball.am


21.01.20 14:08

ՄՅՈՒ-ն հետաքրքրված է «Միլանի» հարձակվողով


«Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հաղորդում է The Athletic-ը:

Մարկուս Ռեշֆորդի վնասվածքի պատճառով անգլիական ակումբը դիտարկում է կարճաժամկետ գործարքների տարբերակ, որպեսզի ամրապնդի հարձակման գիծը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում մանկունիացիները հարցումներ են կատարել «Միլանի» հարձակվողի վերաբերյալ:

Իտալացիները պատրաստ են լեհ ֆուտբոլիստին վաճառել 35 միլիոն եվրոյով կամ հետագա գնման իրավունքով վարձակալության տալ: Ավելի վաղ տեղեկություն կար, որ հարձակվողին հավակնում են «Տոտենհեմն» ու «Վեսթ Հեմը»:

Պյոնտեկը 2019-ի հունվարին «Ջենոայից» «Միլան» էր տեղափոխվել 38 միլիոն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա լեհը մասնակցել է Իտալիայի առաջնության 18 խաղի:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0