TotalFootball.am


21.01.20 14:32

IFFHS. «Արարատ-Արմենիան» հսկայական թռիչք է կատարել աշխարհի ակումբների վարկանիշում


Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան ամփոփել է 2019 թվականը: Կազմակերպությունը ներկայացրել է ինչպես աշխարհի լավագույն լիգաների դասակարգումը, այնպես էլ ակումբներինը:

Աշխարհի լավագույն ակումբների թոփ-400-ում տեղ է գտել ընդամենը մի հայկական թիմ՝ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»: Երևանյան ակումբը հսկայական թռիչք է կատարել այս վարկանիշում՝ նախորդ տարվա 1542-ի փոխարեն բարձրանալով 233-րդ հորիզոնական: 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» ՉԼ որակավորման առաջին փուլում մրցեց շվեդական ԱԻԿ-ի հետ ու զիջեց ճանապարհը՝ տեղափոխվելով Եվրոպա Լիգայի որակավորման փուլ: Այստեղ մեր թիմը ցավալիորեն չկարողացավ հայտնվել խմբային փուլում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ աշխարհի լավագույն լիգաների թոփ-100-ում առաջընթաց էր գրանցել նաև Հայաստանի առաջնությունը՝ նախորդ տարվա 96-րդ հորիզոնականից այս տարի առաջադիմելով 80-րդ տեղ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0